Դահուկորդուհու անհաջող թռիչքը ցնցել է հանդիսականներին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դահուկորդուհու անհաջող թռիչքը ցնցել է հանդիսականներին

Ամերիկացի դահուկորդուհի Մագնոլիա Նեուն հանդիսականներին ցնցել է լեռան լանջից կատարած անհաջող թռիչքով: Անկման տեսագրությունը 16­ամյա աղջիկը զետեղել է Instagram­ում:

Տեսահոլովակում լսվում է, թե կադրի հետևում ինչպես է մեկը գոչում. «Գնա՜, դու կանե՜ս դա: Այո՜»: Դրանից հետո Մագնոլիան ընկնում է և յոթ անգամ գլորվում:

«Օլիմպիական խաղերի որակավորում… «մարմնամարզություն» մարզաձևից»,­ կատակում է դահուկորդուհին:

Նա նշել է, որ լուրջ վնասվածքներ չի ստացել: «Բոլոր ոսկորներս անվնաս են: Ես լավ եմ: Դա չափազանց զվարճալի էր»,­ ասել է նա:

A post shared by ɯɐƃuolıɐ (@magnolia.neu) on Apr 14, 2017 at 9:03pm PDT