Ուիլ Սմիթին առաջարկել են ջինի դերը Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմում
Advertisement 1000 x 90

Ուիլ Սմիթին առաջարկել են ջինի դերը Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմում

Disney կինիոընկերությունն ամերիկացի դերասան Ուիլ Սմիթին առաջարկել է ջինի դերն «Ալադինի» ադապտացիայում: Ստուդիան բանակցություններ է վարում դերասանի հետ, հաղորդում է Deadline-ը:

Նոր նախագիծը հայտարարվել է որպես ֆիլմ-մյուզիքլ: Ռեժիսորը կլինի Գայ Ռիչին, որի նկարահանել է այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են «Խաղաթղթեր, փող, երկու հրացան», «Մեծ խաղագումար» և «Ռոք ն ռոլ պարողը»:

1992 թվականին Disney-ը թողարկել է «Ալադին» լիամետրաժ մուլտֆիլմը: Կինոժապավենն ստեծվել է «Հազար ու մի գիշեր» արաբական միջնադարյան պատմությունների ժողովածուի համանուն գործող անձի մասին հեքիաթի մոտիվներով: Անիմացիոն կինոնկարում ջինին հնչյունավորել է դերասան Ռոբին Ուիլյամսը: