Հոլիվուդյան հանրահայտ դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը հյուրընկալվել են ամերիկյան CBS հեռուստաընկերության The morning հաղորդմանը, որի ժամանակ անդրադարձել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին:
Քրիստիան Բեյլն անընդունելի է համարել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը` ընդգծելով, որ հենց Թուրքիայի կողմից իրականացվող ճնշումներն են պատճառը, որ շատերը տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին, իսկ շատերն էլ ուղղակի չեն խոսում այդ մասին:
Դերասանն ընդգծել է, որ շատերը տարբեր եղանակներով փորձում են ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին իրականությունը: «Հենց դրա համար է Քըրք Քըրքորյանն այդքան ֆինանսներ է ներդրել այս ֆիլմի վրա: Ցավոք, նա վախճանվեց մինչ մենք կներկայացնեինք ֆիլմը», «Արմենպրես»ի փոխանցմամբ` ընդգծել է Բեյլը: