
Լոնդոնի Քլիսոլդ-պարկում ֆրանսիական բուլդոգ ցեղատեսակի շունը թեքահարթակով սահել է սքեյթբորդի վրա: Կենդանուն ցուցադրող տեսանյութն ապրիլի 18-ին հրապարակել են Twitter-ի ImogenRussellWill միկրոբլոգում: Երկու օրվա ընթացքում հոլովակը հավաքել էավելի քան 84 հազար լայք և 52 հազար ռեթվիթ:
Տեսագրությանը կից մեկնաբանություններում օգտատերերից մի քանիսը խորհուրդ են տվել հաջորդ անգամ շանը սաղավարտ և արևային ակնոց հագցնել կերպարն ամբողջացնելու համար: