Գլազգո քաղաքից բրիտանացի գիտնականների թիմի կողմից անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ հեծանիվ օգտագործելը կրկնակի նվազեցնում է քաղցկեղի և սրտի հիվանդությունների վտանգը:
Հինգ տարի տևած հետազոտությանը մասնակցել են 250 հազար կամավորներ: Նրանք բոլորը հեծանիվն օգտագործել ենորպես փոխադրամիջոց, այլ ոչ թե որպես լրացուցիչ ֆիզիկական բեռնվածություն, որպիսին կարող էր լինել մարզասրահ հաճախելը:
Հետազոտության մասնակիցները շաբաթական միջին հաշվով անցել են 30-ական մղոն (48 կիլոմետր):
Բոլոր 250 հազար մասնակիցները հեծանիվն օգտագործել են որպես փոխադրամիջոց՝ դրանով անցնելով մինչև աշխատավայրն ընկած ամբողջ ճանապարհը, կամ հաղթահարելով ճանապարհի մի մասը:
Հեծանիվով երթևեկությունը գրեթե կրկնակի նվազեցրել է հիվանդացածների մահվան վտանգը:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ հեծանիվով կատարվող կանոնավոր ուղևորությունները մահվան ռիսկը կրճատել են 41 տոկոսով, քաղցկեղի դեպքում՝ 45 տոկոսով, իսկ սրտի հիվանդությունների դեպքում՝ 46 տոկոսով:
Ոտքով զբոսանքները նույնպես նվազեցնում են սրտանոթային հիվանությունների վտանգը, բայց չեն ազդում ուռուցքաբանական ռիսկերի վրա: Սակայն այդ Էֆեկտն զգալու համար հարկավոր է շաբաթական անցնել առնվազն վեց մղոն (մոտավորապես 9 կիլոմետր):
Այդ ժամանակաընթացքում 2430 կամավորներ, որոնք մասնակցել էին հետազոտությանը, մահացել են: Նրանցից 3748-ի մոտ ախտորոշված էր քաղցկեղ, 1110-ի մոտ՝ սրտի հետ կապված խնդիրներ:
«Դա այն բանի ակներև ապացույցն է, որ մարդիկ, որոնք ակտիվորեն տեղաշարժվում են, հատկապես հեծանվով, ավելի փոքր ռիսկի են ենթարկվում»,-BBC-ին ասել է հետազոտողներից մեկը՝ դոկտոր Ջեյսոն Ջիլը:
«Մեզ հարկավոր է փոխել մեր ենթակառուցվածքը, այն ավելի նպաստավմոր դարձնել հեծանվորդների համար»,- հավելել է դոկտորը: