Ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Քլինթ Իսթվուդն իր հերթական ֆիլմը կնկարահանի երեք ամերիկացիների մասին, որոնք 2015 թվականի ամռանն օգնեցին կանխել ահաբեկչական գործողությունը Փարիզ մեկնող ճեպընթաց գնացքում: Ինչպես հայտնել է The Hollywood Reporter հանդեսը, կինոնկարի նկարահանումները տեղի կունենան Warner Bros ստուդիայում:
Կինիոնկարի հիմքում կդրվի «Փարիզ մեկնող 15:17-ի գնացքը. իրական պատմություն ահաբեկչի, գնացքի և երեք ամերիկացի հերոսների մասին» (The 15:17 to Paris: The True Story of a Terrorist, a Train, and Three American Heroes) գիրքը: Այն իրենից ներկայացնում է երեք ընկերների՝ Thalys ճեպընթաց գնացքում իսկական իրադարձություների մասնակիցների՝ Էնթոնի Սեդլերի, Ալեք Սքառլաթսոնի և Սփենսեր Սթոունի հիշողությունները:
Պատահարի նրանց վարկածը շարադրել է ԱՄՆ-ում հայտնի գրող Ջեֆրի Սթեռնը, որը թղթակից է աշխատել Աֆղանստանում և Քաշմիրում, որը հրապարակվել է այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են «Ատլանտիկը», Foreign Policy-ն, «Էսքվայրը», TIME-ը, Newsweek-ը և շատ այլ հրատարակություններ:
2015 թվականի օգոստոսին ծնունդով Մարոկոյից 26-ամյա Այուբ ալ Քազանին հրաձգություն է բացել Ամստերդամից Փարիզ մեկնող ճեպընթաց գնացքի վագոնում: Ծայրահեղականն արագորեն չեզոքացվել է գնացքի բրիգադի անդամների և ուղևորների կողմից, որնոց թվում եղել են երեք ամերիկացիները: Նրանցից մեկը ծառայություն էր անցնում Օրեգոնի նահանգի Ազգային գվարդիայում, երկրորդը՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում: Առանց նրանց օգնության ահաբեկիչը կարող էր սպանել զգալի քանակությամբ մարդկանց, գնացքում կար 554 ուղևոր: