Եգիպտուհի Իման Ահմադ Աբդուլատին, որն ամենածանր կինն էր համարվում աշխարհում, կորցրել է իր քաշի կեսը և երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարողացել է նստել: Ոչ սովորական հիվանդին ներկայացնող նոր տեսանյութը հրապարակել է The Daily Mail թերթը:
«Նա ուրախ է և ավելի սլացիկ տեսք ունի: Նա վերջապես տեղավորվել է հաշմանդամի սայլակում և սովորել է նստել առանց կողմնակի օգնության: Դեռ երեք ամիս առաջ այդ մասին չէր կարելի նույնիսկ երազել»,- պատմել են Աբդուլատիին բուժող բժիշկները: Երբ կնոջը նոր էին բերել հիվանդանոց, նա կշռում էր մոտավորապես կես տոննա: Այժմ նա կորցրել է ավելի քան 245 կիլոգրամ և շարունակում է նիհարել: