Երեկ իսպանական «Ձայնը» նախագծում կայացավ «Մենամարտ» փուլը, որի ընթացքում Դևիդ Բիսբալի թիմակիցները մրցում էին հաջորդ փուլ անցնելու համար։ Մասնակիցների թվում էր 12-ամյա Հայկ Արսենյանը, որը կույր լսումների ժամանակ ժյուրիին հիացրել էր Talking to The Moon հայտնի հիթի իր կատարմամբ։
«Մենամարտի» ժամանակ հայ պատանին մրցում էր իր թիմակիցներ՝ Մարկ Բետրյուի և Սոֆիայի հետ։ Դևիդ Բիսբալը նախապատվությունը տվեց Հայկին։
Ներկայացնեում ենք Հայկի՝ «Մենամարտ» փուլի ելույթը։