Հայերենը աշխարհի ամենահին լեզուն է. Ancient Armenoids
Advertisement 1000 x 90

Հայերենը աշխարհի ամենահին լեզուն է. Ancient Armenoids

Ancient Armenoids էջի հրապարակումն արմենոիդների մասին:

Եգիպտոսի ամենահնագույն և կարևորագույն աստվածներից մեկը կոչվում է Հորս (Horus -Աստվածային բազե), որը նաև մեկ այլ անվանում ունի, կոչվում է Հեռու (Heru): Եթե ​​դուք փորձեք փնտրել Հեռու Հորս (Heru Horus) բառը, ապա կարող եք գտնել, որ այս Աստվածը հայտնի է որպես Հեռու անվանմամբ, որն էլ եգիպտացիների հավատքում նշանակում է «հեռավոր մի տեղ»: Եթե ​​դուք թարգմանեք Հեռու բառը բոլոր հնագույն լեզուներում, ապա կտեսնեք, որ նրանք չունեն հեռավոր կամ հեռու նշանակությունը, սակայն ինչպես բոլորս գիտենք հեռավոր կամ ‘Heru’ բառը հայերենում նշանակում է հեռու:

Դուգլաս Դերրին, Վալտեր Բրայան Էմերին և Ուիլյամ Ֆլինդերս Փիթրին արմենոիդ ռասսան անվանում էին դինաստիա, և հենց այդ նույն դինաստիան հայտնի էր որպես «Հորս հետևորդները» կամ «բազեի ցեղ»: Հայկական ժառանգության մեջ բազեն ներկայացնում էր կարևորագույն խորհրդանիշ և պատկերված էր ամբողջ հայկական եկեղեցիների գագաթին Հիսուս Քրիստոսի հետ, բազեների գլուխները ուղղված դեպի ներքև, խորհրդանշելով «բազեի սուզվելը», որն էլ հնարավորություն էր տալիս թռչել դեպի ամենաարագ և մեծագույն բարձունքները: Բազեն ամբողջ աշխարհի ամենաարագ կենդանին է, և կարող է թռչել ավելի բարձր, քան որևէ այլ թռչուն: Այն նաև հայտնի է որպես երկնքի դարպասների պաշտպան:

«Հեռու Հորս» հայերենում կարող է նշանակել «հեռավոր հայր կամ երկնային հայր»: Դուք կարող եք գտնել նաև հայերեն բառեր, որոնք օգտագործվում են տարբեր հնագույն մշակույթների մեջ, եթե դուք ուշադրություն դարձնեք, այստեղ կան որոշ օրինակներ:

Հայ-եգիպտական ​​արքայադուստր Նեֆերթիթին (Nefertiti) և նրա ամուսին Աքենաթեն (Akhenaten) երկրպագում էին արևին, որը կոչվում էր «Աթեն» (Aten): Նրանց կյանքը հիմնված էր արևի պաշտամունքի վրա և նրանք հավատում և երկրպագում էին արևը: «Աթեն» կամ «Ադեն» հայերենում նշանակում է «Դեպք», «Կատարում» կամ «Ժամանակ»: Այն կարող է օգտագործվել արևի բարձրանալու կամ բնակությունը նկարագրելու ժամանակ: Նեֆերթիթիի և Աքենաթենի տաճարը, հողատարածքը և տունը կոչվում էր նաև «Ամառնա» (Amarna), որը հայերենում նշանակում է «ամառ» կամ ամառային ժամանակ:

Սկանդինավյան երկնքի աստվածը «Օդին» կամ «Օդեն» (Oden) ունի մեկ այլ հետաքրքիր անուն, քանի որ «Օդեն» բառը հայերեն նշանակում է «երկնքից» կամ օդում: Նույնիսկ երբ քրիստոնյաները աղոթք են ասում, վերջում անպայման շեշտում են «ամեն» (Amen) բառը, որը հայերենում նշանակում է «ամբողջությամբ» կամ «բոլորի համար», այն օգտագործվում է օրհնելու կամ աստվածների օրհնությունը ստանալու համար:

Առավել թաքնված և կարևորագույն քրիստոնյաներից հայտնի էին կատարները (Cathars) որպես աստվածային մարդիկ կամ ազնիվ տղամարդիկ, որոնք հայտնի էին իրենց ամրոցները և եկեղեցիները լեռնային բարձր գագաթներին կառուցելով: «Կատար» բառը հայերենում նշանակում է ինչ-որ բան վերևում, ամենաբարձր գագաթ կամ կետ:

Հայերեն լեզուն համալրված է հնագույն լեզվական կոդով: Այն երկնային, խոր և բարդ լեզու է, և երբ Լորդ Բայրոնը գրեց, որ «հայերեն է այն լեզուն, որով խոսում են Աստծո հետ», մենք հավատում ենք, որ նա ի նկատի ուներ, որ դա ճիշտմարիտ է: Հայոց լեզվի և ազգանունների մեջ մենք գտանք ողջ աշխարհին միացնող հետքեր և ուղղիներ: Մենք գտնում ենք հանելուկային կտորներ և տեղեկություններ մարդկային քաղաքակրթության ծագման մասին:

Մենք ունենք ազգանուններ, ինչպիսիք են Իսրայելյան Իսրայելը (Israel) ժողովրդի համար, ունենք Ղազարյան Խազար (Khazar) թագավորության համար: Մենք ունենք Աշխեն անունը, որը աշքենազի (Ashkenazi) հրեաների անվանումն է և Ասքանազը (Ashkenaz), որը գտնվում է Հայաստանի հին աստվածաշնչյան քարտեզների մեջ: Մենք ունենք Մինոյան, որը Մինոյանների (Minoan) համար է, մեկ այլ անուն Փյունիկյան (Phoenician) ժողովրդների համար: Մենք ունենք Եմենյան Եմեն (Yemen), Հունանյանը հունգերի (Huns) համար կամ հունգարացիների, Պորտուգալիայան Պորտուգալիայի համար և Ասատուր հնագույն իսպանական քաղաք Ասատուրիայի համար: Մենք ունենք Սեթյան անունը հնագույն Սեթ (Set) անկարգությունների և պատերազմի Աստծո համար էր, ինչպես նաև բիբլիական անուններ, ինչպիսիք են Աբրահամյան Աբրահամի համար, Մովսես / Մովսէսի, Հակոբ / Յակոբի (Jacob): Աստվածաշնչի ամենակարևոր ցեղերից մեկն էին նաև ամորհացիները (Amorites) հայտնի որպես կատաղի հսկաներ, իրենց Ամոր անունը ստացել էին հայերեն Ամուր բառից, ինչը նշանակում է պինդ կամ չափազանց ուժեղ: «Տան» վերջավորությամբ բառերը, ինչպիսիք են Հայաս-տան, Յուքա-տան (Yucatan) թերակղզում, և այլն, հայերենում նշանակում է «տուն» կամ ցամաքային տուն:

Այս իմաստները և միացումները սովորաբար մնում են աննկատ, սակայն ինչ-ինչ պատճառներով պատահականորեն հայտնաբերվել են ամենուր: Օրինակ «Քարավան», (Caravan) օգտագործվում է ճանապարհորդության համար, հայերեն նշանակում է մարդկանց ճանապարհորդող կամ շարժվող մեծ խումբ: «Թելարյան» (Telarian), դա սարդի ստեղծած թելանման ցանցերից առաջացած բառ է, «Թել», ինչը հայերենում նշանակում է լար կամ հյուսելու միջոց: 5-րդ ալիք (The 5th wave) ամերիկյան ֆիլմում «Այլմոլորակայինները» (ALIENS) եկել էին երկիր մոլորակ, և մարդիկ նրանց անվանել էին «մյուսները»: «Այլ» հայերենում նշանակում է «նրանք այլ են (Aliens)», կամ «նրանք տարբեր են»: Մենք նաև հավատում ենք, որ «անցյալ» բառը (ANCIENT) բխում է հայերենի «անցյալ» բառից, որը նշանակում է «անցյալը» կամ անցյալի:

Հետագայում մենք ցույց կտանք ձեզ, թե ինչպես է լատինական-անգլերեն այբուբենը դեռևս ուշ միջնադարում իրենց հնագույն ձեռագրերում օգտագործել հայկական որոշ տարեր, ինչպես նաև այն լիովին վերափոխել և մինչև օրս օգտագործում է: