Կերեք սա նախաճաշին մեկ ամսվա ընթացքում և ազատվեք ճարպերից
Advertisement 1000 x 90

Կերեք սա նախաճաշին մեկ ամսվա ընթացքում և ազատվեք ճարպերից

Fithacker.ru կայքը գրում է, որ սա իդեալական նախաճաշ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այն արդյունավետորեն մաքրում է օրգանիզմը տոքսիններից, բացի այդ՝ բավական համեղ է, նպաստում է աղիների նորմալ աշխատանքին՝ լուծելով փորկապության հետ կապված խնդիրը։ Սրա պարբերական օգտագործումը կարող է օգնել ազատվել 3-5 կիլոգրամից։

Բաղադրիչներ

2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ

1 բաժակ օրգանական կեֆիր

1թեյի գդալ կակաո

1 թեյի գդալ կտավատի սերմեր

5-7 սև սալոր։

Գերադասելի է սա պատրաստել երեկոյան, որպեսզի առավոտյան արդեն կարողանաք օգտագործել։

Սև սալորը լցրեք տարայի մեջ, վրան 100 մլ եռացած ջուր լցրեք. փակեք այն և 10 րոպե թողեք կրակին։

Մեկ այլ տարայի մեջ վարսակի փաթիլներ, կակաո և կտավատի սերմեր լցրեք։ Ավելացրեք կեֆիր, խառնեք։

Կտրատեք սալորը, ավելացրեք խառնուրդին։ Բլենդերում խառնեք բոլոր բաղադրիչները։

Խառնուրդը պահեք սառնարանում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168am-ը