Soulpost.ru կայքը գրում է, որ Ջրհոսին մյուսներից տարբերելը շատ հեշտ է։ Նրանք լավագույն զուգընկերներն են, քանի որ կենդանակերպի նշանների շարքում ամենահավատարիմն են, ամենահոգատարն ու խելացին։
Խելացի են։ Եթե Ջրհոսին հետաքրքրել է որևէ բան, նա կուսումնասիրի այդ թեմայի բոլոր կողմերը։ Իմանալու անհագ ցանկությունը նրանց դարձնում է լավագույն զուգընկերը, քանի որ երբեք ստիպված չեք լինի խոսակցության թեմա մտածել։
Խուսափում են կոնֆլիկտներից։ Ջրհոսների մոտ լավ է զարգացած արդարության և մյուսների նկատմամբ հարգանքի զգացումը։ Նրանք միշտ ձգտում են խուսափել կոնֆլիկտներից ոչ թե պասիվության, այլ այն պատճառով, որ իրենց միշտ առաջնահերթություն են տալիս։ Հիմարությունների համար ժամանակ չունեն, գերադասում են որևէ այլ բանով զբաղվել, քան անիմաստ փաստարկներ բերել։ Միշտ կասեն այն, ինչ մտածում են՝ իրավիճակը շտկելու համար, քանի դեռ այն չի հասցրել սրվել։
Անկախ են։ Ջրհոսի անկախությունը դրսևորվում է կյանքի բոլոր ասպեկտներում, հատկապես՝ կարիերայում։ Երբեք որևէ մեկից կախում չեն ունենա։
Պրակտիկ են։ Եթե պրակտիկ, ռացիոնալ զուգընկերոջ կարիք ունեք, վստահորեն կարող եք ընտրել Ջրհոսին։ Եթե հակված եք անցնել չափը կամ շատ գումար ծախսել, Ջրհոսը կդառնա ձեր հավասարակշռությունն ամեն ինչում։ Նա ձեր խելամտության ձայնն է։
Ջրհոսը կհանգստացնի ձեզ։ Ջրհոսը հրաշալի զուգընկեր է բոլոր նրանց համար, ովքեր հակված են տագնապի նոպաների։ Եթե փնտրում եք զուգընկերոջ, ով ի պատասխան բոլոր վախերի՝ կասի ավելին, քան՝ «ամեն ինչ նորմալ է», վստահ կարող եք Ջրհոսի ընտրել։ Նա միշտ գիտի՝ ինչ ասել, և դա անում է հումորով ու թեթևությամբ։ Ջրհոսը կօգնի ձեզ հարթել էմոցիոնալ խնդիրները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը