Թրամփի վարկանիշը շատ ցածր է. 100-օրյա ժամկետում՝ 40%: Նման ցուցանիշ երբևէ չի գրանցել ոչ մի նախագահ: Դա ԱՄՆ պատմության մեջ անհավանական է, աբսուրդ:
Շուտով լրանում է Թրամփի պաշտոնավարման 100 օրը: Բնականաբար, նրա վարչակազմը չի կարող գլուխ գովել այսխորհրդանշական ժամանակահատվածում ներքաղաքական ձեռքբերումներով: Նա ստանձնեց պաշտոնը՝ ռուսների հետ համագործակցելու մեղադրանքներով: Նրա փեսային համարում են չինաստանամոլ: Նա փորձեց ներքաղաքական դաշտում փոփոխություններ անելով՝ շեղել իր քաղաքացիների ուշադրությունն ասեկոսեներից, նորից արժանանալ նրանց հիացմունքին, սակայն անհաջող: Հավանաբար սա էր պատճառը, որ Թրամփը որոշեց բոլորի ուշադրությունը սևեռել արտաքին քաղաքականության վրա:
Անհաջող հարյուրօրյակ
Թրամփի գործերը ներքաղաքական դաշտում, մեղմ ասած, լավ չեն: Նրա վարչակազմի բոլոր գործողություններըՎաշինգտոնին բառի բուն իմաստով ճահիճը գցեցին: Նախագահ Թրամփի բոլոր որոշումները դեկլարատիվ բնույթ ենկրում: Նա պարտություն կրեց Obamacare-ի չեղարկման հարցում, օդից կախված մնացին հարկային դաշտը կարգավորողփոփոխություններն ու իսպանական պատի կառուցումը: Ավելին, պարզվեց, որ Թրամփն անգամ չի կարողանում լեզուգտնել իր կուսակից պատգամավորներին հետ:
Եռամսյա ժամկետն անցել է, իսկ Թրամփը մինչև հիմա չի ավարտվել գործադիրի կազմավորման գործը, Պետդեպում դեռ թափուր տեղեր կան: Այս դաշտում Թրամփի միակ ձեռքբերումը, թերևս, կարելի է համարել Նիլ Գորսաչին ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ դարձնելը: Թեև, դա ստացվեց, երբ փոփոխություն մտցրեցին Գերագույն դատարանի դատավորներին նշանակելու կարգում՝ որոշումն ընդունելու համար կողմ քվեարկող սենատորների ձայների քանակը հասցնելով մինիմալի: Եթե հանրապետականներն այս քայլի չդիմեին, դժվար թե Գորսաչը հայտնվել Գերագույն դատարանում:
Անելանելի իրավիճակը, բնականաբար, Թրամփին ու նրա շրջապատին նյարդայնացնում է: Հանրապետականները խուճապի մեջ են՝ կես տարուց սկսվում է Ներկայացուցիչների պալատի ընտրությունը, Թրամփի ցածր վարկանիշն ուղղակիորեն կարող է հարվածել Հանրապետականին:
Ընտանեկան լիբերալիզմ
Թրամփն այն տեսակ մարդկանցից է, որ պարտություն կրել չի սիրում: Նա ոչ բոլորին է վստահում: Սա է պատճառը, որ Թրամփի շրջապատում ընտանիքի անդամներն են, օրինակ՝ փեսան ու աղջիկը: Նրանք երկուսն էլ վարչակազմի անդամ են: Ընդ որում, փեսան ավելի կարևոր կարգավիճակ ունի, քան աղջիկը, Ջարեդ Քուշները Նորարարությունների գրասենյակի ղեկավարն է: Պաշտոնը ստեղծվել է հատուկ նրան համար: Ջարեդ Քուշներն օգնելու է քիչ գումարով արդյունավետ դարձնել նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքը:
Թրամփի աղջիկը՝ Իվանկան աչքի է ընկնում իր լիբերալ հայացքներով: Ասում են, Իվանկան տեսնելով Իդլիբում քիմիական զենքից տուժած երեխաների լուսանկարները՝ հուզվել է, ու նրա էմոցիոնալ արձագանքն էլ պատճառ է դարձել, որ Թրամփը հրաման տա հրթիռակոծել Ասադի կառավարական ուժերը:
Արագ հաղթանակ. Քայլ՝ վարկանիշի բարձրացման համար
Թրամփը հոգնել էր պարտություններից: Նա իրեն համարում էր հաղթանակի ու հաջողության մարդ: Իսկ հիմա անհաջողությունների կիզակետում է: Պարտությունների պարանից խեղդվող Թրամփին հաղթանակը պետք էր օդ ու ջրի պես: Արագ հաղթանակ, որի մասին կխոսեն բոլորը: Իհարկե, հիմա ու հետո էլ բոլորը կխոսեն Թրամփի մասին. նա առաջին ԱՄՆ նախագահն էր, որ իր հարյուրօրյա պաշտոնավարումն սկսեց ռմբակոծումով: Որևէ մեկը պաշտոնավարման այդքան կարճ շրջանում չէր համարձակվել հրթիռակոծման հրաման տալ, իսկ Թրամփը տվեց: Հրթիռակոծվեց Սիրիան, ապա «ռումբերի մայրն» ուղարկվեց Աֆղանստան: Իսկ հետո՞… Ի՞նչ դիրքորոշում կունենա ԱՄՆ-ը Ասադի կառավարության նկատմամբ, ինչպե՞ս կպայքարի ահաբեկիչների դեմ, ի՞նչ որոշում կկայացնի «Իսլամական պետություն» խմբավորման վերաբերյալ: Ի՞նչ ավարտ կունենա Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությունը: Կդառնա՞ արդյոք դա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը… Հարցեր, որոնց պատասխանները մշուշոտ են, առավել ևս, եթե պատասխաններն ակնկալում ես ստանալ այն ԱՄՆ նախագահից, ում անուն ազգանունը Դոնալդ Թրամփ է: Թրամփի համար էական չէ, թե հետո ինչ կլինի:
Տակտիկական հաշվարկների անհեռատես ռազմավարություն
Թրամփի համար իսկապես դա էական չէ, հիմա նրա համար էականն ամերիկացիների մոտ իր վարկանիշի բարձրացումն է, թեկուզ՝ մի քանի օրով: Իսկ դա հենց այդպես էլ եղավ: Չէ որ Թրամփը բոլորին ցույց տվեց, որ ԱՄՆ-ը աշխարհի հզոր երկիրն է, որն իր քայլերի համար պատասխանատու չէ որևէ մեկին, ինչ կուզի, այն էլ կանի, և երբ կուզի՝ կանի: Դե հիմա եկեք ու ասեք, որ Թրամփը Պուտինի բարեկամն է: Քայլ, որը լռեցրեց նաև բոլոր հակաթրամփյան ու պուտինյան ասեկոսներ տարածողներին: Թրամփի գործողությունները հրաշալի տակտիկական հաշվարկների, բայց և ռազմավարական չմտածված քայլերի օրինակ են:
Իսկ ի՞նչ ավարտ կունենա Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությունը: Կդառնա արդյոք Թրամփի քայլը երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, անկանխատեսելի է ճիշտ այնպես, ինչպես բռնկուն բնավորությամբ Թրամփի անկանխատեսելի քայլերը: Թեև, վերլուծաբանները վստահ են՝ դժվար թե Թրամփը պատերազմի սկսի Հյուսիսային Կորեայի դեմ: Անկախ դրա հաղթական ավարտի, այդ պատերազմը ԱՄՆ-ին կբերի նաև կորուստներ՝ ֆինանսական, մարդկային, բիզնես-կորուստներ: Իսկ Ամերիկան նախ և առաջ բիզնեսի երկիր է, նրա 45-րդ նախագահը՝ բիզնեսի մարդ: