Լոնդոնում Նորաձևության տան շեմին անցկացվել է հասարակական կարծիքի նոր հետազոտություն, որի արդյունքներով Քեմբրիջի դքսուհին ճանաչվել է բրիտանական նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձ։
Կանանց 29 տոկոսը ձգտում է հագնվել Քեյթի նման՝ նեղ ջինսեր ու վերնաշապիկներ, ինչպես նաև նրա ոճի զգեստներ։
Այդ հարցում հանրաճանաչությամբ Քեթրինին մոտենում են Ռիտա Օրան, Էմմա Ուոթսոնը, Էլիի Հոլդինգը և բլոգեր Zoella-ն։ Աղբյուրը՝ The Sun: