Christian Dior ֆրանսիական նորաձևության տունը ֆիրմային խանութ է բացել Տոկիոյում: Հագուստի նոր հավաքածուի շնորհանդեսի տեսանյութը հրապարակված է YouTube-ում:
Աշուն-ձմեռ տարեշրջանի շարքից իրերը համադրում են դասական հագուստի ձևվածքը և սպորտային ոճը: Հագուստն ստեղծվել է միագույն՝ վառ շեշտադրումներով և նախշերով: Հավաքածուի պաշտոնական գործարկումն ամբողջ աշխարհում ֆիրմայի խանութներում նշանակված է մայիսի կեսին: