Այսօր Ֆրանսիայում LVMH հոլդինգը հայտնել է Christian Dior Couture-ը ձեռք բերելու մտադրության մասին, գրում է Bloomberg News-ը:
LVMH-ը շուտով պարզեցված հրապարակային առաջարկ կանի Dior-ի բաժնետերերին: Համաձայնության հասնելու դեպքում LVMH-ը, որին արդեն պատկանում է Christian Dior Parfume-ը, ձեռք կբերի նաև ֆրանսիական նորաձևության տան պատրաստի հագուստի, կոշիկի հավաքածուների շարքը: Գործարքի գինը 13 միլիարդ դոլար է:
LVMH-ի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոյի խոսքով` «Սա մեզ հնարավորություն կտա պարզեցնել հաղորդակցությունը նորաձևության տան կառույցների միջև, ինչը երկար ժամանակ պահանջել է շուկան»:
Այսպիսով՝ բրենդի բոլոր ստորաբաժանումները կվերամիավորվեն մեկ սեփականատիրոջ ձեռքում, ինչը կնպաստի դրանց ուժեղացմանը: