
Wikipedia բաց ինտերնետ-հանրագիտարանի հիմնադիր Ջիմի Ուեյլսի նոր նախագծի նպատակը պայքարն է ոչ հավաստի և կեղծ նորությունների դեմ: Հիմնական ուշադրությունը կհատկացվի հրապարակվող փաստերի ստուգմանը և աղբյուրների վերաբերյալ տեղեկատվության հավաքմանը:
«Wikitribune-ը նորություններ է մարդկանցից մարդկանց համար,- մեջբերում է անում The Guardian թերթն Ուեյլսի խոսքից:- Առաջին անգամ պրոֆեսիոնալ լրագրողները և սովորական քաղաքացիները կկարողանան աշխատել միասին հավասարը հավասարի հետ, իրադարձությունների մասին գրել այն պահին, երբ դրանք տեղի են ունենում, դրանք խմբագրել առցանց ռեժիմով՝ մի ամբողջ միության աջակցությամբ, որը կզբաղվի փաստերի ստուգմամբ և վերաստուգմամբ»:
Ուեյլսի խոսքով՝ կայքն իր սեփական նախագիծն է և կապված չէ Wikipedia-ի և Wikimedia հիմնադրամի հետ: Այն կզետեղի լրատվական նյութեր, ինչպես նաև զանազան հարցազրույցների մեկնաբանումներ: Հրապարակումից առաջ լրագրողները պարտավոր կլինեն ներկայացնել տեղեկատվության աղբյուրը, ինչպես նաև գրառումները (այդ թվում ձայնագրությունները), որոնց հիման վրա նրանք ստեղծում են իրենց նյութերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: