Աղն արժեքավոր մթերք է, որը կարելի է տարբեր եղանակներով օգտագործել։ Adme.ru-ն ներկայացրել է աղի օգտագործման անսովոր եղանակներ։
Կանխարգելել բորբոսի առաջացումը լոգարանի վարագույրին։ Եթե նոր գնած վարագույրը լվանաք աղի ջրով, այն այլևս երբեք չի ծածկվի բորբոսով։
Ազատվել միջատների խայթոցների արդյունքում առաջացած բորբոքումից։ Թրջեք մատը, մի փոքր աղ լցրեք, քսեք խայթոցի հատվածին։
Վերադարձրեք փայլը պղնձե տարաներին։ Աղը կարող է օգտագործվել պղնձե տարաները մաքրելու համար։ Խառնեք այն քացախի և ալյուրի հետ։ Կամ կարող եք կիտրոնի հյութ ավելացնել աղի վրա և մաքրել տարաները։
Որպեսզի ձեթը «չթռչի»։ Մինչև մթերքը թավայի մեջ դնելը մի փոքր աղ լցրեք։
Մոմեր, որոնք «չեն արտասվում»։ Որպեսզի պարաֆինը չկաթի մոմից, այն մի քանի ժամով դրեք աղի լուծույթի մեջ։ Մինչև վառելը լավ չորացրեք մոմը։
Ազատվեք կոշիկների ավելորդ հոտից։ Կտորից պարկերի մեջ մի քանի գդալ աղ լցրեք, պարկը որոշ ժամանակով թողեք կոշիկի մեջ։
Մրջյուններին դուրս բերելու համար։ Մրջյուններին նրանց գտնվելու վայրից դուրս բերելու համար այդ հատվածում աղի 25 տոկոսանոց լուծույթ լցրեք։ Կամ պարզապես աղ լցրեք այդ հատվածում։
Երեխաների համար անվտանգ ներկեր պատրաստելու համար։ 1 բաժակ ալյուրը խառնեք 1 բաժակ ջրի, 1 բաժակ աղի և սննդային գունավորիչների հետ։
Մրգերն ու բանջարեղենը գույնի մգեցումից փրկելու համար։ Որպեսզի կտրատած միրգը չփոխի գույնը, այն դրեք շատ քիչ աղով լուծված սառը ջրի մեջ։
Ձեռքերից սոխի հոտից ազատվելու համար։ Ձեռքերը թրջեք ջրով, աղ լցրեք վրան, ապա լվացեք օճառով։
Տան համար բնական հոտավետ միջոց պատրաստելու համար։ Հարկավոր է 0.5-1 բաժակ աղ, 20-30 կաթիլ եթերային յուղ, վարդի թերթեր։ Խառնեք, լցրեք տարայի մեջ կամ նարնջի կեղևի մեջ և դրեք ննջասենյակում։
Կրակն արագ մարելու համար։ Եթե խոհանոցում ինչ-որ բան այրվում է, կրակը կարող եք հանգցնել աղի միջոցով։
Արդուկը մաքրելու համար։ Աղը լցրեք թերթի վրա և «անցեք» արդուկով. արդուկը հարկավոր է միացնել ամենաբարձր ջերմաստիճանի վրա։
Որպեսզի պատուհանները չքրտնեն։ Պատուհանը մաքրեք, աղը լցրեք անձեռոցիկի վրա, մաքրեք պատուհանը։ Ապակիներն ավելի դանդաղ կսառչեն։
Լվացարանը մաքրելու համար։ Աղը կիտրոնի հյութի հետ համադրելու դեպքում կարող եք մաքրել լվացարանը։
Թույլ մի տվեք, որ ռեստորանում խաբեն ձեզ։ Եթե իրոք ցանկանում եք, որ փոխեն ուտեստը, մինչ մատուցողին կանչելն աղ ավելացրեք։ Երբ բերեն նորը, կարող եք վստահ լինել, որ այն իրոք փոխվել է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը