«Աստղային պատերազմների» նոր մասը կցուցադրվի 2019 թվականի մայիսի 24-ին
Advertisement 1000 x 90

«Աստղային պատերազմների» նոր մասը կցուցադրվի 2019 թվականի մայիսի 24-ին

The Walt Disney Company-ն և Lucasfilm-ը հայտնել են «Աստղային պատերազմներ» կինոհերոսապատումի նոր մասի թողարկման ժամկետը: Իններորդ էպիզոդի ցուցադրումը կսկսվի 2019 թվականի մայիսի 24-ին, տեղեկացնում է BBC-ին:

Այդ ֆիլմը եզրափակիչը կդառնա «Աստղային պատերազմների» երրորդ եռերգության շարքում, ասված է տիեզերական սագային նվիրված պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ֆիլմի անվանումը դեռևս հայտնի չէ, կինոնկարի ռեժիսոր է դարձել Քոլին Թրևորոուն:

Նոր ֆիլմում կհայտնվի արքայադուստր Լեա Օրգանան, որին մարմնավորել էր անցյալ տարվա դեկտեմբերին մահացած դերասանուհի Քերի Ֆիշերը: Ավելի վաղ հանգուցյալի հարազատները Disney ստուդիային թույլ են տվել օգտագործել Ֆիշերի մասնակցությամբ կադրերը:

Յոթերորդ էպիզոդը էկրաններ է բարձրացել երկու տարի առաջ՝ 2015 թվականին: Դա «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմն էր, որը դրամարկղային մուտքերի բազմաթիվ ռեկորդներ սահմանեց:

2016 թվականին վարձույթ դուրս եկավ «Փախստակ մեկ. «աստղային պատերազմներ: Պատմություն» կինոնկարը: