Ուիլ Սմիթը և Պաոլո Սորենտինոն համալրել են Կաննի 70­-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը
Advertisement 1000 x 90

Ուիլ Սմիթը և Պաոլո Սորենտինոն համալրել են Կաննի 70­-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն համալրել են Կաննի 70-­րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը, փառատոն, որը մայիսի 17-­ից մինչև 28­-ը տեղի կունենա Ֆրանսիայի Լազուրե ափին: Այդ մասին­ հայտնել են հեղինակավոր կինոստուգատեսի կազմակերպիչները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ այս տարի ժյուրիի նախագահ կդառնա իսպանացի հայտնի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: «Ավանդույթի համաձայն, Կաննի փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվում են «յոթերորդ արվեստի» ականավոր գործիչներն ամբողջ աշխարհից:

Չորս կին և չորս տղամարդ կմիավորվեն Պեդրո Ալմոդովարի շուրջը հիմնական մրցութային ծրագրի ֆիլմերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս: Նրանք դափնեկիրների ցուցակը կհրապարակեն մայիսի 28­-ին կայանալիք փակման արարողության ժամանակ, որից հետո տեղի կունենա այն ֆիլմի ցուցադրությունը, որը կստանա «Ոսկե արմավենու» ճյուղը»,­- նշել են փառատոնի կազմակերպիչները:

Ուիլ Սմիթից և Պաոլո Սորենտինոյից բացի, Կաննի ներկայիս կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել է ութ մարդ, որոնց թվում են՝ ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, չինացի դերասանուհի Ֆան Բինբինը, ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ Անիես Ժաուին, հարավկորեացի կինոռեժիսոր Պակ Չհան Ուկը, ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը:

Կաննի կինոփառատոնը Ֆրանսիայի կրթության և արվեստի գործերի նախարար Ժան Զեի նախաձեռնությամբ հիմնվել է 1930-­ական թվականների վերջին որպես Վենետիկի կինոփառատոնի այլընտրանք: 1952 թվականից միջոցառումն ամեն տարվա մայիսին անցկացվում է Փառատոնների և կոնգրեսների պալատում:

Այս տարի Կաննի փառատոնը կկայանա 70­րդ անգամ: Փառատոնի հանձնախումբը հիմնական մրցույթի համար 19 աշխատանք է ընտրել գրեթե 2 հազար լիամետրաժ ֆիլմերից:

Դրանցից պաշտոնական ծրագրում ներառվել է 49 կինոնկար, հաղորդել է ՏԱՍՍ­ը: