Ճապոնիայի Tanaka Kikinzoku Jewelry ոսկերչական ֆիրման ստեղծել է «Աստղային պատերազմների» գործող անձի՝ Դարտ Վեյդերի դիմակի և սաղավարտի պատճենը զուտ ոսկուց, հաղորդում է South China Morning Post-ին:
15 կիլոգրամ քաշով և 30 x 26,5 սանտիմետր չափով օբյեկտը ցուցադրված է ֆիրմայի գլխամ ասային խանութում՝ Տոկիոյի Գինձայի շրջանում: Այն կարելի կլինի գնել մայիսի 4-ին՝ «Աստղային պատերազմների» օրը, որը կինոպատումի երկրպագուները նշում են 2011 թվականից: Գինը 154 միլիոն իեն է (1,4 միլիոն դոլար):
Ֆիրման նաև ներկայացրել է ոսկե հուշակրծքանշան: Այն զարդարված է երեք ձվաձև վահանակներով և «Աստղային պատերազմների» 1977 թվականի յուրօրինակ պլակատի փոքրաչափ պատճենով: Վահանակների վրա փորագրված են 1977525 թվերը՝ ի պատիվ առաջին ֆիլմի էկրան բարձրանալու օրվա՝ 1977 թվականի մայիսի 25-ի: Կրծքանշանը թողարկվել է 77 օրինակ քանակով, գինը 1,22 միլիոն իեն է (11հազար դոլար):