Հորդանանի արքայադուստրը կմասնակցի Երևանում կայանալիք «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»
Advertisement 1000 x 90

Հորդանանի արքայադուստրը կմասնակցի Երևանում կայանալիք «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»

Երևանում ապրիլի 28-ին կայանալիք «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին» մասնակցելու նպատակով, Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան կժամանի Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը: Ինչպես տեղեկացրին Երևանի պետական բժշկական համալսարանից, կոնգրեսի ընթացքում նախատեսված է նաև Դինա Մայրեդի ելույթը:

Արքայադուստրը վերջերս ընտրվել է Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության (Union of International Cancer Control) նախագահ, ինչպես նաև Հարվարդի համալսարանի «Զարգացող երկրներում քաղցկեղի վերահսկման և բուժման հասանելիության» աշխատանքային խմբի պատվավոր նախագահն է:

Երևանում կայանալիք կոնգրեսը կազմակերպում են Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան:

Կոնգրեսի ընթացքում նախատեսված են նաև քաղցկեղը վերապրած անձանց ելույթներ: