Marketium.ru կայքը գրում է, որ քնելու ընթացքում առավելագույնս մոտենում ենք ենթագիտակցությանը։ Այդ պատճառով էլ դիրքը, որով քնում ենք, կարևոր դեր է կատարում։ Գաղտնիք չէ, որ հատկապես տարածված են քնի հետևյալ 4 դիրքերը, որոնք կարող են վկայել մեր բնավորության մասին։
Փորի վրա։ Սա հանգիստ դիրք է, որը վկայում է ձեր անվախ լինելու մասին։ Կարողանում եք ղեկավարել ձեր կյանքը, այդ պատճառով էլ միշտ հեշտությամբ լուծում եք ցանկացած խնդիր։ Նպատակասլաց եք, աշխատասեր։ Իհարկե, ունեք նաև թերություններ, օրինակ՝ դժվարությամբ եք տանում քննադատությունը ձեր հասցեին։
Մեջքի վրա։ Սա ևս հանգստության նշան է։ Լի եք էներգիայով, հարյուր տոկոսով ինքնավստահ եք։ Խնդիրն այն է, որ այս դիրքը երբեմն վկայում է չափազանց բարձր ինքնագնահատականի մասին։ Եթե սիրում եք քնել այս դիրքով, հարկավոր է ուշադրություն դարձնել էգոիզմի դրսևորումներին։
Կողքի վրա։ Հուսալի մարդ եք, ով հեշտությամբ հարմարվում է ցանկացած պայմանի։ Վերլուծական միտք ունեք։ Այդ պատճառով էլ մասնագիտությունը կապում եք այդպիսի գործունեության հետ։
Էմբրիոնի դիրք։ Այս դիրքը վկայում է այն մասին, որ հոգատարության և խնամակալության կարիք ունեք։ Կարիք ունեք, որ որևէ մեկը մշտապես գտնվի ձեր կողքին։ Վախենում եք պատասխանատվությունից, այդ պատճառով էլ այն գցում եք ուրիշների վրա։ Ամեն դեպքում, եթե կարողանաք նայել վախերի աչքերին, կկարողանաք հաղթահարել դրանք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը