Soulpost.ru-ն գրում է. միայնակ լինելը ռոմանտիկ է։ Հնարավոր է՝ պատճառն ազատ լինելն է կամ հնարավորությունների թվացյալ անվերջությունը, բայց միայնակ լինելը յուրահատուկ ժամանակահատված է։ Շատերը միայնությունն ընկալում են՝ որպես ժամանակավոր երևույթ, որի վերջնական նպատակն է՝ նորից գտնել որևէ մեկին, ում հետ կարելի է հանդիպել։ Նրանք փորձում են ծանոթանալ որևէ մեկի հետ։ Մարդիկ, ովքեր սիրում են բողոքել, թե որքան տխուր է միայնակ լինելը, պարզապես չեն կարողանում հաճույք ստանալ դրանից։ Եթե մարդն իրոք նեղսրտում է, որ դեռևս չի հանդիպում որևէ մեկի հետ, նա պարզապես սխալ ուղղությամբ է ծախսում իր էներգիան։ Որքան շատ եք կենտրոնանում այն հարցի վրա, թե ինչպիսի սեր եք ցանկանում, այնքան շատ եք հեռանում նրանից։ Հաջողակ կանայք, ովքեր միայնակ են, վայելում են իրենց ժամանակը, քանի որ այն ծախսում են իրենց վրա։ Միայնության ժամանակն արագ հաղթահարելու ցանկության փոխարեն՝ սովորեք վայելել այն։ Դա կարելի է անել նվազագույնը հետևյալ 3 պատճառներով։
Չեք շտապի նոր հարաբերություններ սկսել հուսահատվածության պատճառով։ Երբ սովորում եք իսկապես վայելել միայնությունը, հարաբերություններ սկսում եք միայն այն ժամանակ, երբ հարկավոր է։ Դա նշանակում է՝ լավ ճանաչել մարդուն, համոզվել, որ նա հասկանում է և պատրաստ է բավարարել ձեր ցանկություններն ու պահանջները, բաց հարաբերություններ ունենալ։
Կհասկանաք ձեր արժեքը և ավելի վստահ կդառնաք։ Կանցնի այն ժամանակը, երբ լավ զգալու համար հարկավոր էր, որ տղամարդն ուշադրություն դարձներ ձեր վրա։ Երբ սովորեք սերը ներսում գտնել, այն կփայլի արտաքինից, դուք կհասկանաք, որ հարկավոր չեն գնահատականներ և հավանություններ։
Կդառնաք հետաքրքիր մարդ, ում հետ կցանկանան ծանոթանալ։ Ազատությունը ձեզ հնարավորություն է տալիս փորձել ամեն ինչ։ Այնպես որ, ավելի շատ բան կունենաք պատմելու։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը