Տայվանցի Լյան Շեն-Յուեին, որը 47 օր առաջ կորել էր Հիմալայների նեպալյան մասում, ողջ են հայտնաբերել: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:
21-ամյա ճանապարհորդը և նրա ընկերուհին՝ 19-ամյա Լյու Չեն-Չուն, անհայտ կորել էին մարտի 10-ին: Երիտասարդներն արշավի ժամանակ հայտնվել էին ձնաբքի մեջ: Փրկվելով տարերքից՝ նրանք շարժվել են գետի երկայնքով դեպի ցած, հույս ունենալով հասնել մերձակա գյուղերից մեկը, մինչև որ հայտնվել են փակուղում:
Երիտասարդների ապարդյուն որոնումները շարունակվում էին երկու շաբաթ:
Երիտասարդին փրկարարները հայտնաբերել են ծովի մակարդակից 2600 մետր բարձրության վրա գտնվող նեպալյան Դհադինգի շրջանի Թիփլինգ գյուղի մերձակայքում: Ուղեկից աղջիկը՝ Լյան Շեն-Յուեն, մահացել էր փրկարարների ժամանումից երեք օր առաջ:
Associated Press-ը նշում է, որ մթերքի պաշարը զույգին բավականացրել է մի քանի օր, ինչից հետո երիտասարդները ստիպված են եղել սնվել աղով, ձյունով ու ջրով: 47 օրվա ընթացքում ճանապարհորդը կորցրել է 30 կիլոգրամ: