
Ինչպես գրեւմ է «Լենտա.ռու»-ն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր Պորտոֆինոյում գտնվող առանձնատանը, խալու վրա սայթաքել է, ընկել և պատռել է շրթունքը: Ապահովության համար նա տեղեփոխվել է Միլանի Madonnina կլինիկա:
Բժիշկները պատռվածքին երեք կար են դրել իսկ բժշկական միջամտությունն իրականացրել է աշխարհահռչակ պլաստիկ վիրաբույժ Ռենատո Կալաբրիան:
Բեռլուսկոնիի անձնական բժիշկն էլ հայտարարել է, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Սակայն վնասվածքի պատճառով նա չի մասնակցի Պիետրասանտայի քաղաքապետի կազմակերպած միջոցառումանը: