
Ինդոնեզիայում 146 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենածեր մարդը: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, Մբա Գխոտոն ծնվել է 1870 թվականին: Առողջության կտրուկ վատթարացման հետեւանքով նա ապրիլի 12-ին հոսպիտալացվել էր:
Հիվանդանոցում 6 օր մնալուց հետո ծերունին տուն է վերադարձել: «Վերջին օրերին նա կտրականապես հրաժարվել էր ուտելիքներից»,-ասել է Գխոտայի թոռ Սույանտոն: