Օգտատեր Լիլիթ Վանեցյանը իր կարծիքն է հայտնել Facebook-ում Խոստում ֆիլմի մասին:
Երեկ վերջապես դիտեցի «Խոստումը»:
Ֆիլմի մասին շատ էի լսես՝ և՛ լավ և՛ վատ: Ու լավերի շարքում լսածներիցս մեկն էլ այն էր, որ ֆիլմում ընդգրկված է մեր հայաստանյան ամենալավ դերասանուհիներից մեկը՝ Նազենի Հովհաննիսյանը:
Քանի որ ֆիլմի դիտմանը գնալուց առաջ ուզում էի մոտավորապես հասկանալ՝ ի՞նչ դեր է խաղացել Նազենին, քրքրեցի մամուլի հրապարակումներն այս թեմայով ու աչքովս ընկավ այս լուսանկարը, որտեղ Նազենին է՝ իր համար նախատեսված հանդերձարանի ֆոնին, որի վրա գրված է Armenian woman fighter (Հայ կին՝ մարտիկը): Կարճ ասած՝ գնացի, գնեցի տոմսը, դիտեցի ողջ ֆիլմը ու Մուսա լեռան տեսարաններից 2-ում, միայն ընդհանուր մասովկայի մեջ հազիվ նկատեցի Նազենիին:
Անկեղծ ասած՝ ոչ միայն հիասթափված, այլ նաև վրդովված եմ. չեմ հավատում, որ ի սկզբանե Նազենին կինոնկարում մասովկա խաղալու դերի համար էր հաստատվել ու դեռ իր ուրախությամբ էլ կիսվել ֆեյսբուքում: Առնվազն մի տեսարանում գոնե դերասանուհին հաստատ խաղ է ունեցել, ու քանի որ մի քանի օր առաջ էլ կարդացել էի մեկ այլ հայազգի դերասանի՝ «Խոստումում» նկարահանված Ռոման Միտիչյանի հարցազրույցը, որտեղ նա նշել է, որ իր մասնակցությամբ կադրերի մեծ մասը մոնտաժվել ու դուրս է մնացել ֆիլմից, գրեթե համոզված եմ, որ ենթադրություններս արդարացի են:
Ուզում եմ նշել, որ եթե նման բան եղել է, ապա սա իսկապես վիրաորական է թե՛ դերասանուհու, և թե՛ նրան էկրանին տեսնելու ցանկությամբ կինոթատրոնի տոմս գնած հանդիսատեսի համար: Այ, միայն հիմա եմ հասկանում, թե ինչու է Նազենին իրեն այսքան չեզոք պահում. ֆիլմի մասին ոչ մի հրապարակում չարեց, ոչ մի պրեմիերայի չմասնակցեց, ոչ մի կարծիք չարտահայտեց իր սոցէջերում:
Եվ ամեն դեպքում, կցանկանայի, որ դերասանուհին խոսեր այս մասին: Կարծում եմ սխալ արտահայտված չէի լինի. ֆիլմում էնքան անիմաստ ավելորդ տեսարաններ կան, որ դրանց փոխարեն կարող էին հանգիստ պահել Նազենիի տեսարանը՝ թեկուզ հայ հանդիսատեսի պահանջմունքին հագուրդ տալու համար: «Խոստումում» բոլորը դերասան от бога էին, Նազենին էլ ձեր մասովկեն էր հա՞: