«Այս շրջանում ավելի շատ կուլիսային գործերով եմ զբաղված: Որպես տնօրեն և պրոդյուսեր՝ աշխատում եմ մի հաղորդման վրա, որը կցուցադրվի «Կենտրոն TV»-ով: Մինչև ամառ մեկ այլ ծրագրի շրջանակում էլ կներկայանամ որպես հաղորդավար: Իսկ իմ և Անդոյի «Մանկուց երազել եմ» նախագիծը դադարի փուլում է»,-տեղեկացրել է նա:
Անաիսը հետաքրքիր առաջարկի դեպքում պատրաստ է վերադառնալ ֆիլմի նկարահանման հրապարակ, սակայն կհրաժարվի սերիալային դերից.«Այս պահին մյուս աշխատանքներս չեմ կարողանա համատեղել սերիալի համար անհրաժեշտ խիտ գրաֆիկի հետ»:
Նա ուրախ է, որ այժմ հնարավորություն ունի ավելի շատ թատրոնի բեմում լինել.«Երկու տարվա դադարից հետո վերականգնել ենք «Քիթը» ներկայացումը, որը խաղում եմ Սոնա Մաթևոսյանի հետ: Այն ընդգրկվել է Տիկնիկային թատրոնի խաղացանկում, շարունակում եմ ամեն ամիս խաղալ «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ: Այնպես որ, եթե հանդիսատեսը ցանկանա ինձ տեսնել, կարող է դիտել դրանցից որևէ մեկը»:
Վերջին շրջանում նկատելի է, որ դերասանուհին բավական նվազեցրել է իր քաշը.«Շարունակում եմ օրը 1 կգ նիհարել:): Եթե ավելի լուրջ, չեմ գիրանում, քանի որ հաց ուտելու ժամանակ չունեմ, բացի այդ, ինձ դուր է գալիս այժմյան թեթև՝ 49 կգ քաշս»: Իսկ անձնական կյանքում, Անաիսի խոսքով, բուռն շրջան է. «Ավելին ասել չեմ ուզում»:
Ամբողջությամբ՝ bravo.am