«Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի հաղթողը կստանա 16,2 մլն ՀՀ դրամ:
«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի ընտրական փուլն անցած 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ Երևանում կմասնակցեն «Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին:
Երևանի «Փարավոն» ժամանցային համալիրում 2017 թվականի հունիսի 6-ին: Գեղեցկուհիները հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։
«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ:
Հաղթող մասնակցին սպասվում են նաև հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն:
Մրցույթի մրցանակային ֆոնդն իր մեջ ներառում է «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ԱՊՀ լավագույն մոդել կոչումը, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, ճանաչված և առաջավոր գովազդային գործակալությունների գովազդների նկարահանմանը և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն:
«ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում կլինեն 11 փորձառու մասնագետներ։ Ժյուրիի 3 անդամները կլինեն Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ Գեղեցկության մրցույթի եզրափակչին հրավիրված կլինեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր ՀՀ և ԱՊՀ երկրներից ժամանած:
«ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի հյուրերի կազմում կլինեն հայտնի անձինք Ռուսաստանից, Հայաստանից և ԱՊՀ այլ երկրներից, այդ թվում՝ կինոյի և էստրադայի աստղեր, արվեստագետներ և բարձր նորաձևության մասնագետներ: «ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր:
Ընտրական մրցույթներին ներկայացվել է մասնակցության 6 000 հայտ: Մրցույթին լինելու է 25 միլիոնանոց լսարան, 25 ինֆորմացիոն գործընկեր, 16,2 մլն ՀՀ դրամ մրցանակային ֆոնդ, 11,5 մլն ՀՀ դրամ գովազդային բյուջե։
«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երևան)՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի։
«ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակիչը կկայանա ԱՊՀ Միջպետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ։