
Bosch-ը տարեկան մինչև 400 միլիոն եվրո է ներդնում էլեկտրատրանսպրտի ոլորտում տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: Ներկայում ընկերությունն ունի այս ոլորտում ավելի քան 30 պատվերների փաթեթ: Մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար Ֆոլկմար Դեները:
Դեներն ընդգծել է, որ էլեկտրատրանսպորտի նոր բիզնեսստորաբաժանումը կհամակարգի այս ուղղությամբ ընկերության ջանքերը:
«Գլխավորապես խոսքը վերաբերում է ակումուլյատորային տեխնոլոգիաների հետազոտություններին և մշակումներին»,- նշել է նա:
Bosch-ի համար էլեկտրամոբիլների խոշորագույն շուկա է Չինաստանը, որի հետ 2016 թվականին ընկերությունը 11 պարտավորագիր է կնքել:
Հավելենք, որ Bosch ընկերությունների խումբը տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային առաջատար մատակարարներից մեկն է:
Ընկերությունում աշխատում են 390 հազար աշխատակիցներ ամբողջ աշխարհում: Նախնական տվյալներով՝ 2016 թվականին ընկերությունն ապահովել է 73,1 միլիարդ եվրո գումարի վաճառքներ: