Հաղորդավարուհի Անի Դաշյանը Insagram-ում հուզիչ գրառում է կատարել՝ նվիրված Երևանին:
«Այսօրվա առավոտյան սուրճն ինձ մտովի տեղափոխեց իմ հարազատ, սիրելի, իմ միակ ու անփոխարինելի, իմ ծննդավայր և, վերջապես, աշխարհի ամենագեղեցիկ քաղաք Երևան: Կարոտել եմ քեզ շա՜տ, Երևա՛ն, սիրում եմ քեզ շա՜տ, Երևա՛ն, անփոխարինելի ես ինձ համար Երևա՛ն: Գիտեմ՝ փոքր-ինչ նեղացած ես ինձանից. չէ՞ որ խոստացել էի՝ ինչ էլ լինի, քեզ չեմ թողնելու, քեզ հետ հաղթահարելու եմ բոլոր դժվարությունները, տխրելու եմ քեզ հետ միասին և ամենաշատն եմ ուրախանալու քո հաջողություններով ու վերելքներով… Հիմա կասես՝ հերթական փուչ խոսքեր ու խոստումներ, որոնք իրար տալիս են սիրահարները դեռահասության տարիքում ու մոռանում դրա մասին շատ հեշտությամբ… Բայց սա այդ դեպքը չէ: Ւնձ հավատա՛՝ոչինչ չի փոխվել, հավատա՛ ու սպասի՛ր ինձ: Ինչպես կասեր Համո Սահյանը. «Ւնձ բացակա չդնեք…»: Ես վերադառնալու եմ իմ լավ ու վատ օրերի ընկեր, իմ կարոտ Երևան…»