Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ աշնանը կնկարահանվի իր կարիերայի վերջին ֆիլմում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Սա կլինի իմ վերջին ֆիլմը, որտեղ ես մարմնավորելու եմ բռնցքամարտիկի, ով չի ցանկանում մասնակցել հերթական մենամարտին»,-հայտարարել է 81-ամյա դերասանը:
Դելոնը հեռուստաէկրաններին չէր հայտնվել 2008 թվականից: Կինոյում նկարահանվելուց զատ դերասանն աշխատել է նաև թատրոնում և սերիալներում: