
Աջափնյակ վարչական շրջանի Շախմատի դպրոցում անցկացվել է միջմանկապարտեզային շաշկու մրցաշարի եզրափակիչ փուլը:
Ինչպես տեղեկացանք Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից, նախորդ փուլերում հաղթանակ տարած սաները մայիսի 6-ին մրցել են 1-4-րդ տեղերի համար:
Մասնակիցները ստացել են խրախուսական նվերներ, իսկ հաղթողներն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի կողմից արժանացել են նաև պատվոգրերի: