7 մթերք, որոնք ամենահաճախն են կեղծում
Advertisement 1000 x 90

7 մթերք, որոնք ամենահաճախն են կեղծում

Մթերքը, որ օգտագործում ենք ամենօրյա կյանքում, կարող է ամենևին էլ այն չլինել, ինչ կարծում ենք։ Adme.ru-ն ներկայացրել է այն մթերքի ցանկը, որն ամենահաճախն են կեղծում։

Աղացած սուրճ։ Աղացած սուրճը կարող է պարունակել բոված և մանրացված գարի, ցորեն, սոյայի հատիկներ։ Սրանց օգտագործումից խուսափելու համար հատիկավոր սուրճ գնեք և ինքներդ աղացեք։

Նռան հյութ։ Փաթեթավորման վրա կարող եք կարդալ, որ գնում եք 100 տոկոս բնական հյութ, սակայն, ամենայն հավանականությամբ, այն բացված է էժան խնձորի հյութով կամ պարզապես ջրով։ Ուշադիր կարդացեք բաղադրությունը, ուշադրություն դարձրեք տոկոսային բաղադրությանը։

Ձիթապտղի յուղ։ Բավական մեծ գումար ծախսելով «ձիթապտղի յուղի» վրա՝ կարող եք ձեռք բերել եգիպտացորենի կամ սոյայի էժանագին ձեթ։ Ստուգելու համար ձեթը լցրեք բաժակի մեջ և դրեք սառարանը։ Իսկական ձիթապտղի յուղը նստվածք է թողնում։

Պարմեզան։ Շուկայում հսկայական քանակով կեղծ պարմեզան պանիր է վաճառվում։ Բավական մեծ գումար ծախսելով՝ կարող եք էժանագին պանիրների խառնուրդ ձեռք բերել։

Մեղր։ Ուշադիր կարդացեք պահպանման պայմանները։ Բնական մեղրը հարկավոր է պահել սառնարանում։

Սուշի։ Մեծ է հավանականությունը, որ այն պատրաստված կլինի ոչ թե սաղմոնից, այլ էժանագին ձկից։

Բրինձ։ Սա, հավաբանար, ամենավտանգավորն է։ Այն պատրաստվում է օսլայից, որը խառնում են պլաստիկի հետ։ Հիշեք, որ կեղծ բրինձը ջրում չի սուզվում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը