Lifehacker.ru կայքը կազմել է այն 8 մթերքների ցանկը, որոնք ձեզ ավելի խելացի կդարձնեն:
Ավոկադոն օգտակար բազմաթիվ հատկանիշներ ունի: Այն հնարավոր է օգտագործել բազմաթիվ ուտեստներ պատրաստելիս: Չնայած ավոկադոն բավական մեծ կալորիկանություն ունի՝ այն համարվում է դիետիկ մթերք: Ավոկադոն խթանում է ուղեղի աշխատանքը, լավացնում արյան շրջանառությունը:
Հապալասը համեղ, միևնույն ժամանակ՝ շատ օգտակար հատապտուղ է: Այն նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի դուրս գալուն, ինչպես նաև օգտագործվում է աչքի հիվանդությունների բուժման դեպքում: Այն կարող է կանխարգելել տարիքի հետ առաջացող մի քանի հիվանդություններ, ինչպես նաև՝ լավացնել հիշողությունը:
Օրգանիզմի համար շատ օգտակար է նաև ձուկը, որն ամրացնում է նյարդային համակարգը: Այն օգնում է նաև լավացնել հիշողությունը, պայքարել սթրեսի դեմ:
Ընդեղենն ուղեղի արդյունավետ աշխատանքի համար այնքան անհրաժեշտ էներգիայի աղբյուր է: Դրանցում պարունակվում է վիտամին E և մագնեզիում, որոնք խոչընդոտում են թթվածնային քաղցին, ինչպես նաև օգնում սրթեսի դեմ պայքարում:
Սուրճն ու թեյը խթանում են հիշողությունը, ռեֆլեքսները: Դրանք հարուստ են հակաօքսիդանտներով և կարող են կանխարգելել Ալցհեյմերի հիվանդության առաջացումը:
Վարսակը դրական ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի և արյան շրջանառության վրա: Այն սննդարար է և քիչ կալորիաներ է պարունակում, այդ պատճառով էլ թարմացնում է ուղեղը, ինչպես նաև չի վնասում կառուցվածքին:
Սև բրինձն արագացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմն ապահովում անհրաժեշտ մի շարք նյութերով:
Բանջարեղենը հարուստ է վիտամին E-ով: Այն նաև նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են ուղեղի նորմալ աշխատանքն ապահովելու համար: