Բրիտանիայում 12-­ամյա աղջնակը գերազանցել է Հոքինգի և Էյնշտեյնի IQ-թեստի արդյունքները
Advertisement 1000 x 90

Բրիտանիայում 12-­ամյա աղջնակը գերազանցել է Հոքինգի և Էյնշտեյնի IQ-թեստի արդյունքները

Մեծ Բրիտանիայի Չեշիրի կոմսությունից 12-­ամյա աղջնակը՝ Ռաջգաուրի Պավարը, 162 բալ է հավաքել թեստավորման արդյունքում, որով որոշվում է ինտելեկտի գործակիցը: Այդ մասին հայտնել է The Independent-ը:

Թեստն անցկացվել է Մանչեսթերում: Ռաջգաուրիի արդյունքը առավելագույն հնարավորն է մինչև 18 տարեկան մարդու համար, ընդգծում է հրատարակությունը: «Հանճարների» համար սահմանված ցուցանիշը 140 կետի նշագծին է: Ընդ որում հայտնի ֆիզիկոսներ Սթիվեն Հոքինգի և Ալբերտ Էյնշտեյնի IQ­ն գնահատվում է 160 բալ:

Ինչպես նշում է The Times of India թերթը, արդյունքների հայտարարումից հետո աղջկան առաջարկել են անդամագրվել բրիտանական Մենսի ընկերությանը՝ ինտելեկտի բարձր գործակից ունեցող մարդկանց ակումբին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: