Լավ կլիներ, երբ ծնվելուց հետո ձեռքներիս տակ հայտնվեր մի տեղեկագիր՝ կյանքի օրենքներով, ցուցումներով: Սակայն, ավաղ, ամեն բան պետք է ինքնուրույն անել, հասկանալ, եթե իմաստուն մարդկանց լսելու համար ժամանակ չենք հատկացնում:
Երբեք մի մեղադրեք ուրիշներին ձեր անհաջողությունների համար: Գայթակղությունը մեծ է, հասկանում եմ, բայց ընդունեք, որ դուք եք ձեր հաջողությունների արարիչը և ձախողումների հեղինակը: Դրանից հետո ավելի ուժեղ կդառնաք:
Ընդունեք, որ անցյալը՝ անցյալում է, ոչինչ փոխել հնարավոր չէ: Մենք կարող ենք փոխել ապագան, որը կախված է նրանից, թե ինչ ենք անում հիմա: Մի սպասեք, որ ապագան ձեզ ժպտալու է, այնպես արեք, որ այն չկարողանա չժպտալ:
Ազատվեք պատրանքներից. դուք չեք կարող փոխել որևէ մեկին: Ենթագիտակցորեն բոլորս տառապում ենք այդ միամիտ մոլորությունից, իսկ արդյունքում իսկապես տառապում ենք: Մարդկանց պայմաններն են փոխում, իսկ մնացածը ընկալման պատրանք է: Թույլ տվեք, որ ՆՐԱՆՔ ուրիշը դառնան, իսկ դուք կողքից հիացեք:
Ուրիշներին մենք ուժեղ ենք հարկավոր: Հոգնած, տառապած, դժբախտ, ոչ մեկին էլ պետքը չենք: Հաճախ ցույց են տալիս, բայց խաղում են… չգայթակղվե՛ք այդ խաղով: Ձեզ հավաքեք և գիտակցեք, որ այս կանոնը բացարձակ ճշմարտություն է:
Մեր գործողությունները ունենալու են որոշակի հետևանքներ: Փաստորեն, մենք ընտրում ենք ոչ թե այն, թե ինչ պետք է անենք, այլ՝ թե ինչ կստացվի այդ քայլից հետո, արդյունքում: Դրա համար հիմար քայլ անելուց առաջ, մտածեք հետևանքների մասին, և հիմարությունները զգալիորեն կնահանջեն ձեր կյանքից:
Մի ապրեք այնպես, ասես հավերժ ապրելու եք: Բոլորս մեռնելու ենք: Դա անխուսափելի է, բժշկական փաստ: Կարելի է սևուսուգը կապել, բայց կարելի է նաև չմտածել այդ մասին: Մի մտածեք, որ անմահ եք, բայց և մի մտածեք, որ վաղը վերջին օրն է: Գիտակցեք այս երկու պնդումներն էլ և կգտնեք երջանիկ կյանքի ձեր դեղատոմսը:
Արեք այն, ինչը ներքուստ ճիշտ եք համարում: Եթե տրվել եք կյանքի իմաստի որոնումներին, ապա դա կարելի է համարել դեպրեսիայի հետևանք: Հարկավոր է փնտրել ոչ թե կյանքի իմաստը, այլ հասկանալ, որ պետք է ապրել գիտակցված, նպատակային: Արեք այն, ինչը ներքուստ ճշմարիտ եք համարում: Եվ ինքներդ ձեզ հաճախ հիշեցրեք այդ մասին: Մի վազեք հաջողության հետևից: Եթե անեք այն, ինչը համարում եք կարևոր, հաջողությունը ինքը կընկնի ձեր հետևից:
Մի վատնեք ձեր կյանքը և ժամանակը այն մարդկանց վրա, ովքեր անտարբեր են ձեր հանդեպ: Այս աշխարհում շատ են այնպիսիք, ում հետ ապրելը տոն է: Պետք է չէ լինել փակ, կասկածելի: Հավատացեք, լինելով բաց և բարի, դուք ոչինչ չեք կորցնի:
garsoz.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը