Աղացած մսով մակարոն
Advertisement 1000 x 90

Աղացած մսով մակարոն

Բաղադրությունը

1 գլուխ սոխ

2 կանաչ բիբար

1 կարմիր բիբար

0,5 կգ տավարի միս

1ճ/գ կարմիր գինի

1ճ/գ տոմատ

0,5 լիտր աղացած լոլիկ

աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, դաղձ, ծիտրոն

Պատրաստման եղանակները

Սոխը և բիբարը կտրատել միջին չափսի և տապակել։

Ավելացնել միսը և պատառաքաղի օգնությամբ անընդհատ խառնել որպեսզի խոշոր գնդեր չմնա։

Երբ միսը պատրաստ կլինի ավելացնել գինին և սպասել մինչև ալկոհոլն անցնի։

Այնուհետև ավելացնել տոմատը և խառնել որպեսզի տարածվի։

Ավելացնել նաև լոլիկը և համեմել ըստ ճաշակի։

Վերջում ավելացնել նախորոք կտրատած դաղձն ու ծիտրոնը, եփված մակարոնը լցնել ափսեի մեջ, իսկ վրան գդալի օգնությամբ տարածել նախապես պատրաստ միսը:

Բարի ախորժակ