Christian Dior ֆրանսիական նորաձևության տունը հագուստի նոր կրուիզային հավաքածուի ցուցադրում է կազմակերպելու Լոս Անջելեսից ոչ հեռու ընկած Սանտա Մոնիկայի լեռներում:
Դեֆիլեն պլանավորված է մայիսի 11-ին: Այդ մասին, ինչպես հայտնել է Harper’s Bazaar-ը: Դեֆիլեի անցկացման վայր են ընտրել Upper Las Virgenes Canyon Open Space Preserve կանյոնի բարձունքի վրա գտնվող հանգստի ազգային գոտին:
Ապագա հավաքածուի մանրամասներն առայժմ չեն բացահայտվում: Ցուցադրությունը կդառնա նոր կրեատիվ տնօրենի՝ Մարիա Գրացիա Կյուրիի դեբյուտը:
Իր առաջին կուտյուրային շարքը նա կներկայացնի Բարձր նորաձևության շաբաթի ընթացքում, որը Փարիզում կանցկացվի հունվար ամսին: