Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ տունն անիվների վրա: Մայիսի 11-ին այս մասին հայտնել է Politeka-ն:
Պորտալի տվյալներով՝ EleMMent Palazzo ճանապարհային քեմփերն ստեղծել է Ավստրալիայի Marchi Mobile ընկերությունը նավթային շեյխերի համար: Ավելի քան 12 մետր երկարությամբ և 323 քառակուսի մետր մակերեսով երկհարկանի ավտոմոբիլն արտադրողն անվանում է «պալատ անիվների վրա»:
Քեմփերի թափքում կան զուտ ոսկուց ներդիրներ, իսկ ավտոմեքենայի խցիկը գտնվում է երկրորդ յարուսում: Ավտոմոբիլի զանգվածը կազմում է 20 տոննա, այն կարող է զարգացնել ժամում մինչև 150 կիլոմետր արագություն:
2014 թվականի մարտին Marchi Mobileն ամենաթանկ քեմփերը դուբայցի սպասարկյալին է վաճառել երեք միլիոն դոլարով:
Հենց նա էլ այժմ վաճառում է EleMMent Palazzoն՝ սահմանելով համանման գին: