Պանրով ապուր
Advertisement 1000 x 90

Պանրով ապուր

Բաղադրությունը

500 գր. հավի կրծքամիս

400 գր. հալեցված պանիր

400 գր. կարտոֆիլ

150 գր. բրինձ

150 գր. գազար

150 գր. սոխ

պղպեղ, աղ, կանաչի ըստ ճաշակի

Պատրաստման եղանակները

Հավի կրծքամիսը խաշել 3 լիտր ջրով, պատրաստ լինելուն պես արգանակից դուրս հանել հավի կրծքամիսը, մեջը ավելացնել բրինձը և եփել 10 րոպե:

Սոխը մանր կտրատել, գազարը անցկացնել քերիչով, կարտոֆիլը մանրացնել, այնուհետև կտրատել հավի կրծքամիսը ոչ շատ մեծ կտորներով:

Արգանակի վրա ավելացնել կարտոֆիլը. սոխը, գազարը և եփել այն 7 րոպե:

Այնուհետև ավելացնել միսը և եփել այնքան, մինչև կարտոֆիլը կփափկի:

Վերջում ավելացնել պանիրը, լավ խառնել այն և ապուրը վերցնել կրակից:

Զարդարել այն կանաչիով: