Համացանցն օգնում է ոչ միայն երիտասարդ դիզայներներին ավելի արագ կապեր հաստատել, ներկայացնել աշխատանքները և գովազդել դրանք, այլև մեզ՝ նորաձևության ոլորտի հետևորդների, լրագրողների և սպառողների համար ավելի ճանաչելի է դարձնում հայկական ֆեշն նորամուծություններն ու նորաստեղծ ապրանքանիշները: Հաջորդ ամսին ներկայացնելու եմ ձեզ մի հետաքրքիր հայկական ապրանքանիշ, որի ներքո ստեղծվում են հանրահայտ նկարիչների աշխատանքներով հագուստներ, իսկ այս ամսին ներկայացնում եմ երկու երիտասարդ դիզայներների՝ Սոնա Ասատրյանի և Աննա Հարությունյանի կողմից ստեղծված Peonies ապրանքանիշը և նոր հավաքածուն:
Առաջարկում եմ օնլայն հետևել Peonies ապրանքանիշի հավաքածուին, միանալ բրենդի ֆեյսբուքյան էջին, իսկ պատվերների դեպքում զանգահարել 094-56 50 47 կամ 094-44 77 18 հեռախոսահամարներով: Ի դեպ, մասնագետի հետ հանդիպումը, չափսերը, գծագրումը կատարվում է հենց ձեր տանը, իսկ հետո ձեր հագուստն արդեն առաքում են: Ինչպես ասում է՝ ժամանակը թանկ է, պետք է հեշտացնել և արագացնել ամեն ինչ:
094-56 50 47, 094-44 77 18: