
Ցանցում հայտնվել է «Թվին Փիքս» սերիալի երրորդ եթերաշրջանի նոր թրեյլերը: Հոլովակը հրապարակված է շոուի YouTube-ալիքում: Տեսահոլովակում առաջին անգամ ցուցադրել են նոր գործող անձնանց՝ երիտասարդների, որոնց շուրջ, հավանաբար, ծավալվելու է սյուժեն: Նաեւ թրեյլերում հայտնվել են օրիգինալ եթերաշրջանների հերոսները, այդ թվում՝ Քայլ Մաքլահլենի և սերիալի ստեղծող Դևիդ Լինչի մարմնավորած հերոսները: Նախորդ թրեյլերը թողարկվել էր մայիսի 5-ին: «Թվին Փիքս»-ի նոր սերիաների պրեմիերան տեղի կունենա Կաննի կինոփառատոնում: