Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին հանդիպում են երեխաներից գաղտնի: Այդ հայտնել է Hollywood Life նորությունների պորտալը:
«Բրեդը և Էնջին իրենց հարաբերությունների վերականգնումը գաղտնի են պահում, քանի որ չեն ցանկանում ալեկոծել երեխաներին: Երեխաների բարօրությունը նրանց գերակայությունն է»,-պորտալը մեջբերում է զույգի ընկերներից մեկի խոսքը՝ հղում անելով Life & Style հանդեսին:
Պորտալի տեղեկատվության համաձայն, վերջին մի քանի շաբաթներին զույգն շատ ավելի հաճախ է տեսնվում, քան առաջ: Նաև նշվում է, որ Ջոլին երեխաների հետ, հավանաբար, կտեղափոխվի Փիթի տան մոտ:
«Ես իսկապես երջանիկ եմ, արդեն անցել է կես տարի, ինչը ե՛ւ տխուր է, ե՛ւ ուրախալի, բայց ես կրկին զգացմունքներ ունեմ… Կարծում եմ, որ դա էլ փորձություն է մարդու համար. դու կա՛մ ժխտում ես դրանք (զգացմունքները) քո ամբողջ կյանքում, կա՛մ պատասխանում ես դրանց և զարգանում»,- հայտարարել է Փիթը GQ Style հանդեսին տված հարցազրույցում:
Զույգի ընկերը պատմել է, որ այն ժամանակվանից, երբ Փիթը դադարեցրել է ալկոհոլային խմբիչքների գործածումը, նա անհամեմատ ավելի լավ հայր է դարձել:
Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ջոլին ապահարզանի փաստաթղթեր է ներկայացրել՝ այդ որոշումը բացատրելով «ամուսինների միջև անհաշտելի տարաձայնություններով»: Նաև դերասանուհին դատարանից խնդրել է վեց երեխաներին թողնել ապրելու իր հետ միասին: