
Անհավանական թվացող 109 տարեկան հասակում Ջեսսի Գելնը պետք է որ երկարակեցության մի քանի գաղտնիք իմանա: Ամեն առավոտ նա ուտում է մի ափսե տաք վարսակի շիլա, մարզվում է որքան հնարավոր է շատ և երբեք ամուսնացած չի եղել:
Որպես Շոտլանդիայի ամենատարեց կին՝ Ջեսսիին հաճախ են հարցնում, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը:
109-ամյա համեստ կնոջ կարծիքով տղամարդիկ մեծ անհանգստություն են պատճառում, իսկ կյանքի երկարակեցության գաղտնիքը յուրաքանչյուր օրը վայելելն է: Տարիների ընթացքում Ջեսսին չի կորցրել հումորի զգացումը, որը և հավանաբար իր երկար ապրելու մյուս պատճառն է: