Սամարայում մայիսմեկյան տոնակատարությունների ժամանակ, օգտագործելով ոգելից խմիչք, երկու կին թոշակառուները որոշել են գնալ քաղաքային տրամվայի դեպո և առևանգել կայանած տրամվայներից մեկը:
Դեպոյի աշխատակիցների հայտարարության համաձայն, տեսախցիկների նկարահանումներից երևում է, որ ի պաշտպանություն ամառանոցային կոոպերատիվների մայիսմեկյան երթի ժամանակ, որի ընթացքում մասնակիցները ոգելից խմիչք են օգտագործել, 2 թոշակառու կարողացել են ներթափանցել դեպոյի տարածք բնական կարիքները հոգալու համար: Որից հետո, հեռու չգնալով, թոշակառուները սկսել են պլաստիկ շշից սպիրտային խմիչք խմել: Շիշը դատարկելուց հետո, նրանցից մեկը ընկերուհուն համառորեն փորձել է համոզել մուտք գործել տրամվայների կայարան: Քիչ անց, մեկ այլ տեսախցիկ նրանց արդեն ֆիքսել է տրամվայներից մեկի մեջ (համաձայն քննության վարկածի, կանանցից մեկը հավանաբար նախկինում վագոնավար է աշխատել): Նրանք առանց որևէ դժվարության կարողացել են աշխատացնել վագոնը, և վարելով հեռացել են դեպոյի տարածքից:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Հավելենք, որ օրինապահ մարմինները տրամվայը հայտնաբերել են Խլեբնոյ հրապարակի մոտ: Ի դեպ, դեպոն և Խլեբնոյ հրապարակը միմյանցից գտնվում են բավական մեծ հեռավորության վրա՝ հարկավոր է երթևեկել շուրջ 30 րոպե: Իսկ թոշակառուներին հաջողվել է հեռանալ անհայտ ուղղությամբ:
yaplakal.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը