Կարտոֆիլով չինական ապուր
Advertisement 1000 x 90

Կարտոֆիլով չինական ապուր

Բաղադրությունը

200 գր. հավի կրծքամիս

2-3 հատ կարտոֆիլ

1 հատ գազար

2 պճեղ սխտոր

1 գլուխ սոխ

սոյաի սոուս, աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի միսը երկարավուն կտրատել և տապակել ձեթի մեջ այնքան, որ լինի ոսկե գույնի:

Գազարը կտրատել երակարվուն, սոխը նույնպես մանրացնել և ավելացնել հավի մսի վրա և տապակել 5 րոպե:

Այս ամենին ավելացնել 1.5 լիտր ջուր:

Մինչ ապուրը կեփի, մաքրել կարտոֆիլը, կտրատել երկարավուն և դնել սառը ջրի մեջ:

Մի քիչ ջրի մեջ մնալուց հետո կարտոֆիլը ջրից քամել և ավելացնել ապուրի վրա:

Այնուհետև ավելացնել, սոյաի սոուսը, պղպեղը, աղը և սխտորը:

Եփել այնքան, մինչև կարտոֆիլը պատրաստ կլինի: