Թողարկվել է «Իքս մարդիկ» ֆրանշիզայի մոտիվներով սերիալի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թողարկվել է «Իքս մարդիկ» ֆրանշիզայի մոտիվներով սերիալի առաջին թրեյլերը

Ցանցում հայտնվել է «Շնորհալիները» ամերիկյան սերիալի առաջին պրոմոհոլովակը, որը նկարահանվել է «Իքս մարդիկ» ֆրանշիզայի մոտիվներով: Տեսահոլովակը հրապարակված է Fox-ի YouTube-ալիքում:

Նոր նախագծում ներկայացվում է մի զույգի պատմություն, որն իր երկու երեխաների մոտ գերընդունակություններ է հայտնաբերում: Ընտանիքն ստիպված է կառավարությունից թաքնվել, որը փնտրում է մուտանտներին:

Ռեժիսորը Բրայան Սինգերն է, որն ավելի վաղ այնպիսի ֆիլմեր է նկարահանել գերհերոսների մասին, ինչպիսիք են՝ «Իքս մարդիկ», «Իքս մարդիկ 2», «Իքս մարդիկ. Հայտնություն» և «Իքս մարդիկ. անցած ապագայի օրերը» ժապավենները:

Սերիալում գլխավոր դերերը կատարել են դերասաններ Ջեմի Չոնը, Էմի Էքերը, Սթիվեն Մոյերը և Բլեր Ռեդֆորդը:

«Շնորհալիների» պրեմիերան նշանակված է 2017 թվականի աշնանը:

«Իքս մարդիկ»-ը կոմիքսների շարք է, որն ստեղծվել է Սթեն Լիի և Ջեք Քերբիի կողմից: Առաջին համարը թողարկվել է 1963 թվականին: 20th Century Fox ընկերությունը կոմիքսների մոտիվներով նկարահանել է ինը ֆանտաստիկ ֆիլմեր: