Ռուսական «Ձայնը» նախագծի 4-րդ եթերաջանի հաղթող քահանա Ֆոտիյը Կիրով քաղաքում մենահամերգի ժամանակ հայկական երգ կկատարի, հայտնում է Sputnik-Արմենիան:
«Համերգի ընթացքում բազմազան ստեղծագործություններ կհնչեն` դասականից մինչև էթնիկ երաժշտություն. կերգեմ հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն երգեր։ Համերգն ընդհանուր առմամբ պետք է դուր գա հանդիսատեսին»,- ասել է նա։ Նրա երկացանկում ընդգրկվել է Կոմիտասի «Կռունկը»։