Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ՀՀ բոլոր մարզերի գեղարվեստի դպրոցների աշակերտների մասնակցությամբ 2017 թվականի սկզբներից կազմակերպել էր գեղանկարչական մրցույթ՝ «Եվրոպան հանուն խաղաղության» թեմայով, որում հաղթող է ճանաչվելԳավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սան, գեղանկարչության բաժնի 3-րդ դասարանի աշակերտ Նարեկ Խաչատրյանը:
Ինչպես հաղորդեցին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, ԵՄ պատվիրակության աշխատակիցներից, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացուցիչներից և Հայաստանի արվեստի փորձագետներից բաղկացած ժյուրին ընտրել է 98 դպրոցներից ներկայացված գեղանկարչական աշխատանքներից լավագույնները, որոնց թվում է եղել նաև Նարեկ Խաչատրյանի աշխատանքը:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում, որն ուղեկցվել է դասական երա-ժշտության համերգով:
«Համերգի ողջ ընթացքում լավագույն ճանաչված աշխատանքները ներկայացվեցին էկրանի վրա, ինչպես նաև ցուցադրվեցին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում կազմակերպված ցուցահանդեսին, որը տևեց 3 օր: Ծրագրում հաղթած մասնակիցները ներկա գտնվեցին փակման համերգին, որի ընթացքում նրանց հանձնվեցին անվանական վկայականներ և խորհրդանշական նվերներ` Եվրոպական խորհրդի անունից: Դպրոցի կոլեկտիվը, մեր քաղաքի մարդիկ հպարտ են, որ մեր շնորհալի երեխան կարողացել է հաղթել այդ կարևոր ու հեղինակավոր ստուգատեսում: Նարեկից նորանոր հաղթանակներ ու հաջողություններ ենք ակնկալում»,- նշեց Գավառի արվեստի դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանը: